2017թ. բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման նպատակով համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով`համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Դիլիջան համայնքի 2017թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից /հոդված 4891/`հատկացնել 7001500 դրամ
1. <Ճանապարհային տրանսպորտ> /բաժին 04 , խումբ 05, դաս 01/ , հոդված 4264-- 900000 դրամ
2. <Աղբահանում> /բաժին 05 , խումբ 01, դաս 01/ , հոդված 4264-- 3600000 դրամ
3. < Դիլիջանի մշակույթի պալատ > ՀՈԱԿ /բաժին 08 , խումբ 02, դաս 03/ , հոդված 4511-1250000 դրամ
4. «Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ» /բաժին 09, խումբ 06, դաս 01/հոդված 4269 հատկացնել 1251500 դրամ: