Համայնքի ղեկավարին է դիմել Դիլիջան համայնքի Շամախյան փողոցի 52 բնակարան հասցեի բնակիչ Սամվել Ալիխանյանը հողի հարկի և գույքահարկի տույժի արտոնություն սահմանելու խնդրանքով: Համաձայն համայնքապետարանի բազայի՝ 18.09.2018թ. դրությամբ Սամվել Ալիխանյանի հողի հարկի տույժը կազմում է 7502 դրամ ,իսկ գույքահարկի տույժը կազմում է 1959 դրամ:
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2012թվականի հունիսի 22-ի թիվ 822-Ն որոշումը և Հայաստանի Հանրապետության կառավարության 2001թվականի սեպտեմբերի 27-ի թիվ 903-Ն որոշումը և ղեկավարվելով «Գույքահարկի մասին» օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով` Դիլիջան համայնքի ավագանին որոշում է.
Սահմանել Դիլիջան համայնքի Շամախյան փողոցի 52 բնակարան հասցեի բնակիչ Սամվել Ալիխանյանը հողի հարկի և գույքահարկի տույժի արտոնություն` նրան ազատել 18.09.2018թ. դրությամբ առաջացած հողի հարկի 7502 դրամ տույժից և գույքահարկի 1959 դրամ տույժից: