|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 հոկտեմբերի 2016 թվականի N 116 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԵՆԹԱԿԱՅՈՒԹՅԱՆ «ԴԻԼԻՋԱՆԻ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԱՐԱՄԲԵՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԳԵՂԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ» ԵՎ ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՎԱՐՁԱՎՃԱՐՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդհոդվածի 19-րդկետիպահանջներով`համայնքի ավագանին որոշում է․ 1. «Դիլիջանի Հովհաննես Շարամբեյանի անվան գեղարվեստի դպրոց» համայնքային ոչ առևտրային կազմակերպության սաների համար սահմանել վարձավճար ` բոլոր բաժինների համար ամսական 5000 դրամ, իսկ միաժամանակ երկու բաժին հաճախող երեխաների համար երկրորդ մասնագիտոթյան համար սահմանել զեղչ 30% -ի չափով 2. Դիլիջան համայնքի նախադպրոցական համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների սաների համար սահմանել վարձավճար ամսական՝
· ք. Դիլիջան - 5000 դրամ
· գ.Հաղարծին -3000 դրամ
· գ.Թեղուտ -3000 դրամ
3. Սահմանել զեղչեր համայնքի բնակչության սոցիալական հետևյալ խմբերի համար. 1) Երկկողմանի ծնողազուրկ, զոհված կամ հաշմանդամ դարձած ազատամարտիկների երեխաները ազատվում են վարձավճարից 2) Միակողմանի ծնողազուրկ երեխաների համար, ինչպես նաև միևնույն ընտանիքից 2 և ավելի երեխաներ հաճախելու դեպքում սահմանել զեղչ` երկրորդ և ավելի երեխաների համար 50 % -ի չափով: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2017թ. հունվարի 1-ից:
|
Կողմ -9 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|