|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 փետրվարի 2021 թվականի N 27 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՂԱՐԾԻՆ ԳՅՈՒՂԻ 1-ԻՆ ՓՈՂՈՑ ԹԻՎ 53/3 ՀԱՍՑԵԻ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇԻՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ԶԲԱՂԵՑՐԱԾ 20.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարի 2020թ. դեկտեմբերի 25-ի թիվ 622-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 53/3 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողում քաղ. Ալիկ Գագիկի Աղաջանյանի կողմից ինքնակամ կառուցված հասարակական կառուցապատման նշանակության շինության՝49.09 քմ արտաքին մակերեսով, նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 04022021-11-0021/: Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Ալիկ Աղաջանյանին` Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 53/3 հասցեի ինքնակամ կառուցված հասարակական կառուցապատման նշանակության շինությունը՝ 49.09 քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 20.0քմ հողամասը, համապատասխանաբար, 379956,6 դրամ և 57760 դրամ արժեքներով ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: Համայնքի ղեկավարը նշված հասարակական կառուցապատման նշանակության շինությունը և վերջինիս զբաղեցրած 20.0քմ հողամասը քաղ. Ալիկ Աղաջանյանին օտարելու վերաբերյալ առաջարկությունը ներկայացրել է համայնքի ավագանու համաձայնեցմանը: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 53/3 հասցեի հասարակական նշանակության շինությունը՝ 49.09քմ արտաքին մակերեսով և վերջինիս զբաղեցրած 20.0քմ հողամասը, համապատասխանաբար, 379956,6 դրամ և 57760 դրամ արժեքներով քաղ. Ալիկ Աղաջանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: |
Կողմ -10 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|