Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Վալտեր Արմենակի Մխիթարյանը՝ Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի 1-ին փողոցի 1-ին փակուղի թիվ 1 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան 1313.0քմ տնամերձ հողամասին կից գտնվող /1-ին փողոցի 1-ին փակուղի թիվ 1/1 հասցեի/ 587.2քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 587.2քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնհինգերորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի 1-ին փողոցի 1-ին փակուղի թիվ 1/1 հասցեի 587.2քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 84557 /ութսունչորս հազար հինգ հարյուր հիսունյոթ/ դրամ արժեքով օտարել քաղ. Վալտեր Մխիթարյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի 1-ին փողոցի 1-ին փակուղի թիվ 1/1 հասցեի 587.2քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 84557 /ութսունչորս հազար հինգ հարյուր հիսունյոթ/ դրամ արժեքով, քաղ. Վալտեր Արմենակի Մխիթարյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: