Դիլիջան համայնքի ղեկավարի 2025թ. մարտի 21-ի թիվ 274-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց, թիվ 74/4 հասցեի 24․0քմ հողամասում, քաղ. Ռոբերտ Ռազմիկի Վիրաբյանի կողմից ինքնակամ կառուցված շինության, մասնավորապես՝ 24․0քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 31032025-11-0014/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Ռոբերտ Վիրաբյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը:
Համայնքի ավագանին 2025թ. սեպտեմբերի 10-ի թիվ 971-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունը և վերջինիս սպասարկման հողամասը քաղ. Ռոբերտ Ռազմիկի Վիրաբյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`
1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոց, թիվ 74/4 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը, մասնավորապես՝ 24․0քմ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակը և վերջինիս սպասարկման 24․0քմ հողամասը, համապատասխանաբար, 65400 դրամ և 252332 դրամ արժեքներով օտարել քաղ. Ռոբերտ Ռազմիկի Վիրաբյանին:
2.Կնքել հողի և շինության առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
3.Պարտավորեցնել քաղ. Ռոբերտ Վիրաբյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051104 հաշվարկային հաշվին մուծել 252332 /երկու հարյուր հիսուներկու հազար երեք հարյուր երեսուներկու/ դրամ, 900405051450 հաշվարկային հաշվին` 65400 /վաթսունհինգ հազար չորս հարյուր/ դրամ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2024թ. դեկտեմբերի 17-ի թիվ 831-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: