Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Դիլիջանի համայնքապետարանի կողմից ձեռք բերված ներքոնշյալ գույքը ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի գույքացանկում ` համապատասխան քանակով և արժեքով.
Անվանումը
|
Չափի միավորը
|
Քանակը
|
Միավորի գինը /ՀՀ դրամ/
|
Ընդհանուր գումարը /դրամ/
|
Ջերմաչափ ինֆրակարմիր
|
հատ
|
2
|
64000
|
128000
|
2. Դիլիջանի քույր քաղաք հանդիսացող Ռոման քաղաքի հայազգի բարերարների նվիրատվությամբ Դիլիջանի համայնքապետարանի համար COVID-19 համավարակի դեմ պայքարելու նպատակով ձեռք բերված ներքոնշյալ գույքը ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի գույքացանկում ` համապատասխան քանակով և արժեքով.
Անվանումը
|
Չափի միավորը
|
Քանակը
|
Միավորի գինը /ՀՀ դրամ/
|
Ընդհանուր գումարը /դրամ/
|
Ախտահանիչ կամար EL 70107
|
հատ
|
2
|
700000
|
1400000
|
Ջերմաչափ ինֆրակարմիր
|
հատ
|
3
|
64000
|
192000
|
3. Ներքոնշյալ գույքը իրենց սկզբնական արժեքներով հաշվեկշռից հաշվեկշիռ փոխանցել ՝
«Դիլիջան քաղաքի երկրագիտական թագարան» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը- Ջերմաչափ ինֆրակարմիր-1 հատ-64000 դրամ
«ԻՌ ՎԻՆԳ»ՍՊԸ(Դիլիջանի բժշկական կենտրոն)- Ախտահանիչ կամար EL 70107-1 հատ-700000 դրամ: