|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
14 օգոստոսի 2018 թվականի N 77 |
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի համայնքային ենթակայության «Դիլիջանի մշակույթի և հանգստի մանկական զբոսայգի» համայնքային ոչ առևտրային կազմակերպության լուծարման մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան 2. Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող Մյասնիկյան 66 հասցեի վարչական շենքի տարածքները վարձակալության հանձնելու դեպքում մեկ քառակուսի մետրի համար տարեկան վարձավճար սահմանելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան 3.Դիլիջան համայնքի Աղավնավանք գյուղի 11-007-0105-0001 ծածկագրով, Գոշ գյուղի 11-023-0366-0032 և 11-023-0313-0011 ծածկագրերով, Թեղուտ գյուղի 11-029-0028-0040 ծածկագրով և Հովք գյուղի 11-044-0255-0001 ծածկագրով 200.0-ական քմմակերեսներով հողամասերի նպատակային նշանակությունների փոփոխությունները հաստատելու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան 4. Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 6 հասցեի թիվ 4 հիմնական դպրոցի օժանդակ շինությունները անվճար օրինականացնելու համաձայնություն տալու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան 5. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կալինինի փողոցի թիվ 99/8 հասցեի 218.0քմ հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան 6. Դիլիջանի համայնքի ավագանու 2018թ. հունիսի 18-ի թիվ 57-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին: Զեկ. Ա.Սանթրոսյան 7. Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերից 2188.0քմ ընդհանուր մակերեսով թվով 6 հողամասերը աճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու, ինչպես նաև մեկնարկային գները հաստատելու մասին: Զեկ.Ա.Սանթրոսյան 8. Դիլիջան համայնքի 2018թ. բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից հատկացում կատարելու Զեկ. Ա. Սանթրոսյան 9. Դիլիջան համայնքի վարչական տարածքում ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների վճար սահմանելու մասին: Զեկ. Ա. Սանթրոսյան: |
Կողմ -8 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|