Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել <<Ասեթ Քոնթրոլ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերությունը՝ ի դեմս տնօրեն Դավիթ Իսկանդարյանի, ընկերությանը վարձակալության իրավունքով տրամադրված, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 23/6 հասցեի 1.2հա հողամասը ուղղակի վաճառքի ձևով ընկերությանը օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի վկայագրի՝ թիվ 27062018-11-0009, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 23/6 հասցեի 1.2հա հողամասի վարձակալ է հանդիսանում <<Ասեթ Քոնթրոլ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերությունը: Նշված 1.2հա հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման իններորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 23/6 հասցեում գտնվող 1.2հա հողամասը ուղղակի վաճառքի ձևով, նախապատվության իրավունքով, 22968000 /քսաներկու միլիոն ինը հարյուր վաթսունութ հազար/ դրամ արժեքով օտարել <<Ասեթ Քոնթրոլ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 23/6 հասցեում գտնվող 1.2հա հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով, 22968000 /քսաներկու միլիոն ինը հարյուր վաթսունութ հազար/ դրամ արժեքով, <<Ասեթ Քոնթրոլ Քամփնի>> փակ բաժնետիրական ընկերությանը օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: