|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
06 մարտի 2018 թվականի N 26 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 2018Թ.ԲՅՈՒՋԵԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՄԱՍԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել փոխհատուցել Դիլիջան համայնքում գործող «Հույսի Կամուրջ» հասարակական կազմակերպություն հաճախող հաշմանդամ երեխաների և նրանց ուղեկցող ծնողների տրանսպորտային ծախսերը: Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպություն հաճախող թվով 13 երեխաներին և նրանց ուղեկցող ծնողներին ցույց տալ ֆինանսական աջակցություն: Այդ նպատակով համայնքի 2018թ. բյուջեի վարչական մասից «Սոցիալական հատուկ արտոնություններ» /բաժին 10 , խումբ 07, դաս 01, հոդված 4729/ հատկացնել 380800 դրամ :
|
Կողմ -8 ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|