|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
09 փետրվարի 2017 թվականի N 26 |
ՀԱՍՏԻՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջան համայնքի աղբահանության աշխատանքները առավել արդյունավետ և ժամանակին կատարելու նպատակով համայնքը ձեռք է բերել 2 ինքնաթափ մեքենա: Նշված մեքենաների սպասարկման համար համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել Դիլիջան համայնքի ,,Կոմունալ սպասարկում և լուսավորություն,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում կատարել փոփոխություն: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և
-
Դիլիջանի համայնքի ավագանու 2016թվականի նոյեմբերի 25-ի «Դիլիջանի համայնքի ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 122-Ա որոշման հավելվածում կատարել փոփոխություն և Դիլիջանի ,,Կոմունալ սպասարկում և լուսավորություն,, համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակից կրճատել 2 հավաքարարի հաստիք, փոխարենը հատկացնելով 2 վարորդի հաստիք՝ յուրաքանչյուրին 135000 դրամ դրույքաչափով։
-
Դիլիջան համայնքի 2017թ. բյուջեի վարչականմասի պահուստայինֆոնդից /հոդված 4891/հատկացնել -1245000դրամ «Կոմունալ սպասարկում և լուսավորություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը (բաժին 5 խումբ 1 դաս1 ,հոդված -4511)
|
Կողմ -8 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -2 ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|