2016թ. բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման նպատակով համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով`համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և
1. Դիլիջան համայնքի 2016թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից /հոդված 4891/`«Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ» /բաժին 09, խումբ 06, դաս 01/հոդված 4269 հատկացնել 952000 դրամ և հոդված 4729-420600 դրամ
2. Դիլիջան համայնքի 2016թ․ բյուջեի ֆոնդային մասի պահուստային ֆոնդից /հոդված 4891/`հատկացնել 722400դրամ
- «Օրենսդիր և գործադիր մարմիններ․ պետական կառավարում» /բաժին 01, խումբ 01, դաս 01/հոդված 5113 - 432400 դրամ և հոդված 5134-90000 դրամ
- «Թանգարաններ և ցուցասրահներ» /բաժին 08, խումբ 02, դաս 02/հոդված 5134 -200000 դրամ: