Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Ալվարդ Անուշավանի Մարկոսյանը՝ Դիլիջանի Թբիլիսյան խճուղու թիվ 59 հասցեի, իր սեփականությունը հանդիսացող հասարակական նշանակության օբյեկտի շենք-շինությունների սպասարկման 2465.5քմ հողամասին կից գտնվող, Թբիլիսյան խճուղու թիվ 59/7 հասցեի 1300.0քմ մակերեսով հողամասն իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 1300.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Թբիլիսյան խճուղու թիվ 59/7 հասցեի 1300.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 1614600 /մեկ միլիոն վեց հարյուր տասնչորս հազար վեց հարյուր/ դրամ արժեքով օտարել քաղ. Ալվարդ Մարկոսյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի պահանջներով`համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Դիլիջանի Թբիլիսյան խճուղու թիվ 59/7 հասցեի 1300.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 1614600 /մեկ միլիոն վեց հարյուր տասնչորս հազար վեց հարյուր/ դրամ արժեքով, քաղ. Ալվարդ Անուշավանի Մարկոսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: