2018թ. բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման նպատակով համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի1-ին մասի 5-րդ կետի պահանջներով`համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Դիլիջան համայնքի 2018թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից /հոդված 4891/`հատկացնել 1860000 դրամ
<Այլ մշակութային կազմակերպություններ> /բաժին 08 , խումբ 02, դաս 04, որից
հոդված 4237- -1136000 դրամ
Հոդված 4269-724000 դրամ