|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 հունիսի 2020 թվականի N 69 |
ԳՈՒՅՔԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ՄԱՍԻՆ |
Դիլիջան համայնքի Մշակույթի և համգստի մանկական զբոսայգու կարուսելների ապամոնտաժման արդյունքում առաջացել է մոտ 22տ մետաղական կոնստրուկցիաների երկրորդական ջարդոն:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենք 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով՝ համայնքի ավագանին որոշում է. Մշակույթի և համգստի մանկական զբոսայգու կարուսելների ապամոնտաժման արդյունքում առաջացած 22տ մետաղական կոնստրուկցիաների երկրորդական ջարդոնը ընդգրկել Դիլիջանի համայնքապետարանի գույքացանկում 440000 (Չորս հարյուր քառասուն հազար)ՀՀ դրամ ընդհանուր արժեքով: |
Կողմ -9 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|