|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 ապրիլի 2018 թվականի N 52 |
<<ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ>> ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ԳԳՄ-ԻՆ ԱՆԺԱՄԿԵՏ ԵՎ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջան համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել Գոշ բնակավայրի գազամատակարարումն իրականացնելու և գազատարը շահագործելու նպատակով << ԳԱԶՊՐՈՄ ԱՐՄԵՆԻԱ>> փակ բաժնետիրական ընկերության Տավուշի ԳԳՄ-ին հանձնել Գոշ բնակավայրի գազատարը և գազաֆիկացման համակարգը: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Գոշ բնակավայրի համայնքային սեփականություն հանդիսացող գույքը՝ Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի <<Հաղարծին-Աղավնավանք>>մ/ճ միջին ճնշման սնող գազատարը՝ 7000մ երկարությամբ, 144396189 դրամ արժողությամբ և գազաֆիկացման համակարգը՝ 14682 գծմ, 158207063 դրամ արժողությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու վերաբերյալ առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:
|
Կողմ -8 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|