|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 հոկտեմբերի 2018 թվականի N 106 |
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 137/2 ՀԱՍՑԵԻ 20.80541ՀԱ ԵՎ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 137/3 ՀԱՍՑԵԻ 0.55856ՀԱ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՓՈԽԱՆՑԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 137/2 և թիվ 137/3 հասցեներում գտնվող <<Լեռնային Հայաստան>> առողջարանի շենք-շինությունները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության սեփականությունը: Նշված շենք-շինությունների սպասարկման 20.80541հա և 0.55856հա մակերեսներով հողամասերը հանդիսանում են համայնքային սեփականություն: Համաձայն Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական օրենսգրքի 209 հոդվածի 1-ին կետի, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 87 հոդվածի 1-ին կետի՝ սեփականատիրոջը պատկանող հողամասի վրա գտնվող շենքի կամ շինության նկատմամբ սեփականության իրավունքը փոխանցելիս օտարվում են նաև շենքի, շինության զբաղեցրած հողամասի մասը, ինչպես նաև հողամասի նկատմամբ այն իրավունքները, որոնք անհրաժեշտ են շենքի, շինության օգտագործման և սպասարկման համար: Համայնքի ղեկավարը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել <<Լեռնային Հայաստան>> առողջարանի՝ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 137/2 և թիվ 137/3 հասցեներում գտնվող շենք-շինությունների սպասարկման 20.80541հա և 0.55856հա մակերեսներով հողամասերի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետությանը անհատույց փոխանցելու մասին առաջարկություն: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթները և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն <<Լեռնային Հայաստան>> առողջարանի՝ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի թիվ 137/2 և թիվ 137/3 հասցեներում գտնվող շենք շինությունների սպասարկման 20.80541հա և 0.55856հա մակերեսներով հողամասերի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը Հայաստանի Հանրապետությանն՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությանը, անհատույց փոխանցելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: |
Կողմ -8 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|