Հիմք ընդունելով <<Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց>> փակ բաժնետիրական ընկերությանը հողամասեր օտարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 20.01.2016թ. թիվ 34-Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող, Կամոյի փողոցի թիվ 251/1 հասցեի 30.9քմ հողամասը (ծածկագիրը՝ 11-003-0371-0030, նպատակային նշանակությունը՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հող, գործառնական նշանակությունը՝ կապի), Հայաստանի Հանրապետության տարածքում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման ծրագրի իրականացման նպատակով, <<Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց>> փակ բաժնետիրական ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Նշված 30.9քմ հողամասի վաճառքի գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի չափով, այն է՝ 38378 /երեսունութ հազար երեք հարյուր յոթանասունութ/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: