|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
05 հոկտեմբերի 2018 թվականի N 104 |
ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ ԴԻՄԱԾ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ՎԻՃԱԿՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջան համայնքի ղեկավարին և ավագանուն է դիմել Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի 1-ին նրբ. տուն 7 հասցեի բնակիչ Սիլվա Հովհաննիսյանը, հայտնելով, որ տան պատը փլվել է, փաստացի գտնվում են սոցիալապես անապահով վիճակում և նշված խնդիրը ֆինանսական տեսանկյունից չեն կարող լուծել սեփական միջոցներով : Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և ք.Դիլիջան Օրջոնիկիձե 1-ին նրբ.տուն 7 հասցեի բնակիչ Սիլվա Հովհաննիսյանին ցույց տալ դրամական օգնություն 200000 ՀՀ դրամի չափով: |
Կողմ -9 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|