2017թ. բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման նպատակով համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով`համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Դիլիջան համայնքի 2017թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից /հոդված 4891/`հատկացնել 2510000դրամ, որից՝
· <Աղբահանում> /բաժին 05 , խումբ 01, դաս 01/ , հոդված 4264-650000 դրամ և հոդված 4267-500000 դրամ
· < Դիլիջանի մշակույթի պալատ > համայնքային ոչ առևտրային կազմակերպություն /բաժին 08 , խումբ 02, դաս 03/ , հոդված 4511-960000 դրամ
· <Դիլիջանի մանկական երաժշտական դպրոց > համայնքային ոչ առևտրային կազմակերպություն /բաժին 09 , խումբ 06, դաս 01/ , հոդված 4511-400000 դրամ