|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
22 մարտի 2016 թվականի N 41 |
<<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ>>, <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀԱՂԱՐԾՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ>>, <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԹԵՂՈՒՏԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ>>, <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԳՈՇԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ>>, <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԽԱՉԱՐՁԱՆԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ>>, <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՎԱՆՔԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ>>, <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՀՈՎՔԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ>> ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Պետական կառավարչական հիմնարկների մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով և <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 60-րդ հոդվածով՝ Դիլիջան համայնքի ավագանին որոշում է. 1. 2016 թվականի ապրիլի 1-ից դադարեցնել «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հաղարծնի գյուղապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Թեղուտի գյուղապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Գոշի գյուղապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Խաչարձանի գյուղապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Աղավնավանքի գյուղապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Հովքի գյուղապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկների գործունեությունը:
2. Դիլիջան համայնքի ղեկավարին՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային կառավարչական հիմնարկների գույքը «Դիլիջանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին հանձնելու և հաշվեկշռում հաշվառելու ուղղությամբ: |
Կողմ -13 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|