Դիլիջանի համայնքապետարան են դիմել համայնքի Հակոբջանյան և Մխիթարյան փողոցների բնակիչները խնդրանքով վերանորոգելու փողոցները կապող հետիոտն անցումի աստիճանները:
Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել նշված հատվածում կատարել խճապատման աշխատանքներ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով`համայնքի ավագանին որոշում է
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և «Դիլիջան համայնքի Հակոբջանյան և Մխիթարյան փողոցները կապող հետիոտն անցումի և աստիճանների վերակառուցում» աշխատանքների գնման նպատակով Դիլիջան համայնքի 2016թ. բյուջեի ֆոնդային մասից <Ճանապարհային տրանսպորտ> /բաժին 04 , խումբ 05, դաս 01, հոդված 5113/ հատկացնել 994674 դրամ: