Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
1. Գույքի օտարման մասին:
Զեկ. Ա.Սանթրոսյան
2. Դիլիջան համայնքի 2017թ .բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից հատկացում կատարելու մասին:
Զեկ. Ա.Սանթրոսյան
3. Դիլիջան համայնքի 2017 թ.բյուջեի վարչական մասից ֆինանսավորում կատարելու մասին:
Զեկ. Ա.Սանթրոսյան
4. Դիլիջան համայնքի 2017թվականի բյուջեի եկամուտների և ծախսերի փոփոխության մասին:
Զեկ. Ա.Սանթրոսյան
5. Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 43/3 հասցեի 169.5քմ հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին:
Զեկ. Ա.Սանթրոսյան
6. «Հայջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերությանը սեփականության իրավունքով անհատույց գույք հանձնելու մասին:
Զեկ. Ա.Սանթրոսյան
7. Դիլիջան համայնքի տարածքում ինքնակամ կառուցված շինությունը Դիլիջանի համայնքի գույքացանկում ընդգրկելու մասին:
Զեկ. Ա.Սանթրոսյան
8. Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող «Հատուկ պահպանվող տարածքների հողերից» 1500.0քմ մակերեսով հողամասը, «Բնակավայրերի հողերից» 1234.0քմ ընդհանուր մակերեսով թվով 2 հողամասերը եվ «Գյուղատնտեսական նշանակության հողերից» 4369.0քմ մակերեսով հողամասը աճուրդի միջոցով օտարելու համաձայնություն տալու, ինչպես նաև մեկնարկային գները հաստատելու մասին:
Զեկ. Ա.Սանթրոսյան
9. Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Խորհուրդների փողոցի թիվ 14/1 հասցեի 400.0քմ հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին:
Զեկ. Ա.Սանթրոսյան
10.<<ԴԻՍՓՐՈՓԵՐԹԻՍ>> բարեգործական հիմնադրամին սեփականության իրավունքով անհատույց գույք հանձնելու մասին:
Զեկ. Ա.Սանթրոսյան