Դիլիջանի համայնքապետարան են դիմել համայնքի դպրոցների տնօրենները, խնդրանքով փոխհատուցել դպրոց հաճախող սոցիալապես անապահով ընտանիքների թվով 189 երեխաների 2016թ.-2017թ. ուսումնական տարվա դասագրքերի վճարը:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ,,Տեղական ինքնակառավարման մասին,, Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 5-րդ կետի պահանջներով`համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և Դիլիջան համայնքի թվով 12 դպրոցներ հաճախող երեխաներին 2016թ.-2017թ. ուսումնական տարվա համար դասագրքերի վճարը փոխհատուցելու նպատակով Դիլիջան համայնքի 2016թ. բյուջեի վարչական մասից «Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ» /բաժին 09, խումբ 06 , դաս 01/ հոդված 4269 հատկացնել 1130090 դրամ, այդ թվում`
«Դիլիջանի Ավագ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 142700 դրամ,
ՙ«Դիլիջանի թիվ 2 դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 201770 դրամ,
ՙ«Դիլիջանի թիվ 4 դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 163530 դրամ,
ՙ«Դիլիջանի Վ.Անանյանի անվան դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն – 110740 դրամ,
ՙ«Դիլիջանի թիվ 6 դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 115670 դրամ,
ՙ«Հաղարծինի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 148910 դրամ,
ՙ«Թեղուտի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 93210 դրամ
ՙ«Գոշի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 45120 դրամ,
ՙ«Գոշի հիմնական դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 11500 դրամ,
ՙ«Խաչարձանի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 29750 դրամ,
«Աղավնավանքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 41270 դրամ
«Հովքի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպություն– 25920 դրամ: