Հիմք ընդունելով « Նախադպրոցական կրթության մասին» օրենքի /ընդունած 15.11.2005թ./ 9-րդ հոդվածի 2-րդ կետը , 11-րդ հոդվածի 2- րդ կետը , 30-րդ հոդվածի 6-րդ կետը, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42 կետը`համայնքի ավագանին որոշում է․
1. Դիլիջան համայնքի ենթակայության նախադպրոցական կազմակերպությունների տարիքային խմբերում սահմանել երեխաների ընդգրկման հետևյալ քանակը.
1)Մինչև 1 տարեկան --- 10-ից 15 երեխա
2)1-ից 3 տարեկան ------ 15-ից 20 երեխա
3)3-ից 6 տարեկան ------ 25-ից 30 երեխա:
2. Սահմանել Դիլիջան համայնքի ենթակայության նախադպրոցական հիմնարկությունների տարիքային խմբեր
1)Վաղ տարիք --- մինչև 3 տարեկան
2)Կրտսեր նախադպրոցական --- 3-ից 5 տարեկան
3)Ավագ նախադպրոցական --- 5-ից 6 տարեկան
3. Դիլիջան համայնքի ենթակայության նախադպրոցական հիմնարկություններում 2020թ.. բյուջետային տարում պահել հետևյալ տարիքային խմբերը.
1)«Դիլիջանի թիվ 1 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն --- թվով 6 խումբ
2)«Դիլիջանի թիվ 2 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն --- թվով 6 խումբ
3)«Դիլիջանի թիվ 3 մանկապարտեզ» --- համայնքային ոչ առևտրային կազմակերպություն -թվով 5 խումբ
4)«Դիլիջանի թիվ 4 մանկապարտեզ» --համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ---- թվով 4 խումբ
5)«Դիլիջանի թիվ 5 մանկապարտեզ» --- համայնքային ոչ առևտրային կազմակերպություն-- թվով 1 խումբ
6)«Դիլիջանի թիվ 6 մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն --- թվով 1 խումբ
7)«Հաղարծնի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն --------- թվով 3 խումբ
8)«Թեղուտի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպություն ---------- թվով 2 խումբ
ԸՆԴԱՄԵՆԸ----------------------------------------------------------------------------- թվով 28 խումբ:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2020թ. հունվարի 1-ից: