Դիլիջան համայնքի ղեկավարին են դիմել քաղ. Ասյա Գրիգորի Բեգլարյանը, Արարատ Նորայրի Ալիխանյանը և Մասիս Նորայրի Ալիխանյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոց 1-ին նրբ. թիվ 21 հասցեի, իրենց սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 600.0 քմ հողամասին կից գտնվող /Օրջոնիկիձե փողոց 1-ին նրբ. թիվ 21/1 հասցեի/ 445.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրենց օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 445.0 քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոց 1-ին նրբ. թիվ 21/1 հասցեի 445.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 552690 /հինգ հարյուր հիսուներկու հազար վեց հարյուր իննսուն/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Ասյա Գրիգորի Բեգլարյանին, Արարատ Նորայրի Ալիխանյանին և Մասիս Նորայրի Ալիխանյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձե փողոցի 1-ին նրբ. թիվ 21/1 հասցեի 445.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 552690 /հինգ հարյուր հիսուներկու հազար վեց հարյուր իննսուն/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Ասյա Գրիգորի Բեգլարյանին, Արարատ Նորայրի Ալիխանյանին և Մասիս Նորայրի Ալիխանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: