|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 դեկտեմբերի 2018 թվականի N 136 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ, 11-003-0408-0006 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՄԱՍԻ ՄԻ ՄԱՍԸ՝ 100.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ, ԴԻԼԻՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջան համայնքի ղեկավարի 2018թ. սեպտեմբերի 17-ի թիվ 423-Ա որոշմամբ առաջարկվել էր պետականորեն գրանցել Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, 11-003-0408-0006 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի մի մասի՝ 100.0քմ մակերեսով հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը: Նշված հողամասը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի վարչական սահմաններում ընդգրկված, 11-003-0408-0006 ծածկագրով գյուղատնտեսական նշանակության հողամասի մի մասը՝ 100.0քմ մակերեսով հողամասը, որը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես Գյուղատնտեսական նշանակության հող, մասնավորապես՝ վարելահող: |
Կողմ -8 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -3 ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|