|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 հոկտեմբերի 2016 թվականի N 113 |
ԴԻԼԻՋԱՆԻ ՊԱՐԶ ԼՃԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 26/2 ՀԱՍՑԵԻ 1054.5ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի ղեկավար Գ.Պետրոսյանը՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի /նախկինում ՀՀ Ֆինանսների նախարարության/ Դիլիջանի Պարզ լճի փողոց թիվ 5 հասցեի Դիլիջանի ուսումնական կենտրոնի վերակառուցման փուլում գտնվող շենք-շինությունների սպասարկման նպատակով, Պարզ լճի փողոցի թիվ 26/2 հասցեի 1054.5քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի ձևով Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին օտարելու խնդրանքով: Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում: Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջանի Պարզ լճի փողոցի թիվ 26/2 հասցեի 1054.5քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով 1309689 /մեկ միլիոն երեք հարյուր ինը հազար վեց հարյուր ութսունինը/ դրամ արժեքով օտարել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին: Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է. Տալ համաձայնություն Դիլիջանի Պարզ լճի փողոցի թիվ 26/2 հասցեի 1054.5քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով 1309689 /մեկ միլիոն երեք հարյուր ինը հազար վեց հարյուր ութսունինը/ դրամ արժեքով, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: |
Կողմ -8 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ՄԵԼԻՔՅԱՆ ՍՈՒՐԵՆ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|