Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Կարինե Պողոսյանը՝ Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 21/5 հասցե 500.քմ հողամասը, որի նկատմամբ ունի վարձակալության իրավունք, ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման թիվ 26092019-11-0039 վկայականի, Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 21/5 հասցեի 500.0քմ հողամասի վարձակալ է հանդիսանում քաղ. Կարինե Պողոսյանը: Նշված 500.0քմ հողամասի նկատմամբ վարձակալության իրավունքը տրամադրվել է Դիլիջանի համայնքի ղեկավարի 2003 թվականի նոյեմբերի 20-ի թիվ 213 որոշմամբ, 2003 թվականի նոյեմբերի 24-ին կնքվել է հողամասի վարձակալության պայմանագիր: Նշված 500.0քմ մակերեսով հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 21/5 հասցեի 500.քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով, նախապատվության իրավունքով, 621000 /վեց հարյուր քսանմեկ հազար / դրամ արժեքով օտարել քաղ. Կարինե Պողոսյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Շահումյան փողոցի թիվ 21/5 հասցե 500.քմ հողամասը, որի նկատմամբ քաղ. Կարինե Պողոսյանն ունի վարձակալության իրավունք, նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով, 621000 /վեց հարյուր քսանմեկ հազար/ դրամ արժեքով քաղ. Կարինե Պողոսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: