2016թ․ նոյեմբերի 24-ին <Հայաստան> համահայկական հիմնադրամը կանցկացնի <Հեռուստամարաթոն-2016>-ը, որի նպատակն է հավաքագրված միջոցներով վերականգնել պատերազմի հետևանքով տուժած բնակավայրերը, ինչպես նաև կառուցել տներ անօթևան մնացած մեր հայրենակիցների համար:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության
օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է․
Դիլիջանի համայնքի մասնակցությունը հեռուստամարաթոնին ապահովելու նպատակով Դիլիջանի համայնքի 2016թ. բյուջեի վարչական մասի «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ» /բաժին01, խումբ 06, դաս 01, հոդված 4639/ հատկացնել 100000դրամ :