Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Հայկարամ Արմենի Մովսիսյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 15 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող կիսակառույց բնակելի տան /ավարտվածության աստիճանը անավարտ/ սպասարկման 677.6քմ հողամասին կից գտնվող Մոլդովական փողոցի թիվ 15/3 հասցեի 93.4քմ մակերեսով և Մոլդովական փողոցի թիվ 15/4 հասցեի 151.8քմ մակերեսով հողամասերն ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 93.4քմ և 151.8քմ մակերեսներով հողամասերը չեն համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չեն գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում են Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 15/3 հասցեի 93.4քմ հողամասը և Մոլդովական փողոցի թիվ 15/4 հասցեի 151.8քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 638389 /վեց հարյուր երեսունութ հազար երեք հարյուր ութսունինը/ դրամ և 1037553 /մեկ միլիոն երեսունյոթ հազար հինգ հարյուր հիսուներեք/ դրամ արժեքներով օտարել քաղ. Հայկարամ Մովսիսյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 15/3 հասցեի 93.4քմ հողամասը և Մոլդովական փողոցի թիվ 15/4 հասցեի 151.8քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, համապատասխանաբար, 638389 /վեց հարյուր երեսունութ հազար երեք հարյուր ութսունինը/ դրամ և 1037553 /մեկ միլիոն երեսունյոթ հազար հինգ հարյուր հիսուներեք/ դրամ արժեքներով քաղ. Հայկարամ Մովսիսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: