Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Արթուր Հենրիկի Աղաբեկյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 30 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 1003.1քմ հողամասին կից գտնվող /Սայաթ-Նովայի փողոցի թիվ 32/1 հասցեի/ 32.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 32.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 32/1 հասցեի 32.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 39744 /երեսունինը հազար յոթ հարյուր քառասունչորս/ դրամ արժեքով օտարել քաղ. Արթուր Աղաբեկյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 32/1 հասցեի 32.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 39744 /երեսունինը հազար յոթ հարյուր քառասունչորս/ դրամ արժեքով, քաղ. Արթուր Աղաբեկյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: