|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 դեկտեմբերի 2020 թվականի N 167 |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ, ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՎՔ ԳՅՈՒՂԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ 11-044-0308-0001 ԾԱԾԿԱԳՐՈՎ 3.24ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2001թ. օգոստոսի 13-ի թիվ 599 որոշմամբ ստեղծված <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաների համաձայնեցման միջգերատեսչական հանձնաժողովի>> 2019թ. դեկտեմբերի 1-ի թիվ 148 եզրակացությունը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի <<Հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներ կազմելու կարգը հաստատելու մասին>> թիվ 1918-Ն որոշման 2-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Հովք գյուղի վարչական սահմաններում գտնվող 11-044-0308-0001 ծածկագրով 3.24հա մակերեսով անտառային հողի նպատակային նշանակության փոփոխությունը, որպես հատուկ պահպանվող տարածքների հողերի, գործառնական նշանակությունը՝ հանգստի համար նախատեսված հողերի /կցվում է հողամասի գլխավոր հատակագիծը/: 2. <<Քաղաքաշինության մասին>> օրենքի 143 հոդվածի 14-րդ և 30-րդ մասերով սահմանված կարգով հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան ընթացիկ հաշվառման տվյալներում, համայնքի հողային հաշվեկշռում, արտացոլել համայնքի ընթացիկ քաղաքաշինական քարտեզում: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից: |
Կողմ -8 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|