Համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել Դիլիջան համայնքի <<Կոմունալ սպասարկում և լուսավորություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում կատարել փոփոխություն:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի և «Իրավական ակտերի մասին» օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով` համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և
-
Դիլիջանի համայնքի ավագանու 2017թվականի նոյեմբերի 30-ի «Դիլիջանի համայնքի ենթակայության ոչ առևտրային կազմակերպությունների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» թիվ 129-Ա որոշման հավելվածում կատարել փոփոխություն և <<Դիլիջան համայնքի կոմունալ սպասարկում և լուսավորություն>> համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակում կատարել հետևյալ փոփոխությունը՝լրացուցիչ հատկացնել
տրանսպորտի սպասարկման ոլորտի պատասխանատու-1 հաստիք-150000 դրամ դրույքաչափով
վարորդ – 5 հաստիք-135000դրամ դրույքաչափով
2. Դիլիջան համայնքի 2018թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից /հոդված 4891/հատկացնել 6000000 դրամ ,, Աղբահանում ,, (բաժին 5 խումբ 1 դաս1 ,հոդված -4511) :