|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 նոյեմբերի 2019 թվականի N 158 |
ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 42/2 ՀԱՍՑԵԻ 57.6ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՀՈՂԵՐԻ ՖՈՆԴՈՒՄ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջան համայնքի ղեկավարի 2019թ. հոկտեմբերի 21-ի թիվ 641-Ա որոշմամբ առաջարկվել էր պետականորեն գրանցել Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 42/2 հասցեի 57.6քմ հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքը: Նշված հողամասը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն: Ելնելով վերոգրյալից և ղեկավարվելով<<Տեղական ինքնակառավարման մասին>>օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է. Դիլիջան համայնքի, Դիլիջան քաղաքի Անդրանիկի փողոցի թիվ 42/2 հասցեի 57.6քմ հողամասը, որը համայնքի կադաստրային քարտեզում սխալմամբ հաշվառված է որպես ֆիզիկական անձի սեփականություն, ընդգրկել Դիլիջան համայնքի հողերի ֆոնդում, որպես Բնակավայրերի հողերի բնակելի կառուցապատման հող:
|
Կողմ -8 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|