2019թ. բյուջեով չկանխատեսված ծախսերի կամ նախատեսված ելքերի լրացուցիչ ֆինանսավորման նպատակով
համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից կատարել հատկացում:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և կատարել հատկացում՝
1. Դիլիջան համայնքի 2019թ. բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդից /հոդված 4891/ - 5958000 դրամ, որից
· «Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ»/ բաժին 01խումբ 06 դաս 01/ հոդված-4823-3000000 դրամ և հոդված 4261-100000 դրամ
· «Ճանապարհային տրանսպորտ»/ բաժին 04խումբ 05 դաս 01/ հոդված-4264-2000000 դրամ
· «Կրթությանը տրամադրվող օժանդակ ծառայություններ» /բաժին 09, խումբ 06, դաս 01/հոդված 4269 - 858000 դրամ: