Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի պահանջներով` համայնքի ավագանին որոշում է.
Հաստատել համայնքի ավագանու նիստի հետևյալ օրակարգը.
1. Դիլիջան համայնքի 2017-2021թ.թ. զարգացման ծրագիրը հաստատելու մասին:
Զեկ. Ա. Սանթրոսյան
2. Դիլիջան համայնքի սեփականության 2016թ. գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին:
Զեկ. Ա. Սանթրոսյան
3. Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի 1-ին փողոցի թիվ 41/8 հասցեի 15,0 քմ հողամասը քաղ. Գարիկ Մելիքսեթյանին կառուցապատման իրավունքով, առանց մրցույթի տրամադրելու համաձայնություն տալու մասին:
Զեկ. Ա. Սանթրոսյան
4. Գույքի օտարման մասին:
Զեկ. Ա. Սանթրոսյան
5. Դիլիջանի Մաքսիմ Գորկու փողոցի թիվ 46/1հասցեի 31,0քմ հողամասն ընդլայնման կարգով օտարելու համաձայնություն տալու մասին:
Զեկ. Ա. Սանթրոսյան
6. Դիլիջան համայնքի վարչական սահմաններում գտնվող, Թեղուտ գյուղի 0,0705 հա մակերեսով, 11-029-0800-0001 ծածկագրով հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
Զեկ. Ա. Սանթրոսյան
7. Դիլիջան համայնքի վարչական սահմաններում գտնվող, Դիլիջան քաղաքի 0,06348 հա ընդհանուր մակերեսով, թվով 5 հողամասերի նպատակային նշանակությունները փոխելու մասին:
Զեկ. Ա. Սանթրոսյան