Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Ռոբերտ Արայի Մարտիրոսյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Արցախի փողոցի թիվ 1/3 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 300.0 քմ հողամասին կից գտնվող /Արցախի փողոցի թիվ 1/9 հասցեի/ 142.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 142.0 քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Արցախի փողոցի թիվ 1/9 հասցեի 142.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 176364 /հարյուր յոթանասունվեց հազար երեք հարյուր վաթսունչորս/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Ռոբերտ Արայի Մարտիրոսյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Արցախի փողոցի թիվ 1/9 հասցեի 142.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 176364 /հարյուր յոթանասունվեց հազար երեք հարյուր վաթսունչորս/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Ռոբերտ Արայի Մարտիրոսյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: