Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Տիգրան Մարսելի Անդրիկյանը՝ Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի վերջնահատվածում, <<Հաղարծին>> ռեստորանի դիմացի տարածքում իրեն վարձակալության իրավունքվ տրամադրված 80.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ համաձայն անշարժ գույքի նկատմամբ վարձակալության իրավունքի վկայագրի՝ թիվ 0020758, տրված 16.12.2004թ., Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի վերջնահատվածում, <<Հաղարծին>> ռեստորանի դիմացի տարածքում գտնվող 80.0քմ հողամասի վարձակալ է հանդիսանում քաղ. Տիգրան Անդրիկյանը: Նշված 80.0քմ մակերեսով, 11-003-0395-0002 ծածկագրով հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի վերջնահատվածում, <<Հաղարծին>> ռեստորանի դիմացի տարածքում գտնվող 80.0քմ հողամասը ուղղակի վաճառքի ձևով, նախապատվության իրավունքով, 99360 /իննսունինը հազար երեք հարյուր վաթսուն/ դրամ արժեքով օտարել քաղ. Տիգրան Անդրիկյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոցի վերջնահատվածում, <<Հաղարծին>> ռեստորանի դիմացի տարածքում քաղ. Տիգրան Անդրիկյանին վարձակալության իրավունքով տրամադրված 80.0քմ հողամասը նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի ձևով, 99360 /իննսունինը հազար երեք հարյուր վաթսուն/ դրամ արժեքով քաղ. Տիգրան Անդրիկյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: