Հիմք ընդունելով <<Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց>> փակ բաժնետիրական ընկերությանը հողամասեր օտարելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության 20.01.2016թ. թիվ 34-Ա որոշումը, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 63-րդ հոդվածի 2-րդ կետի, 66-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 20-րդ կետի դրույթներով` համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջանի համայնքի սեփականությունը հանդիսացող, Մոլդովական փողոցի թիվ 11/3 հասցեի 10.5քմ հողամասը (ծածկագիրը՝ 11-003-0654-0028, նպատակային նշանակությունը՝ էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հող, գործառնական նշանակությունը՝ կապի), Հայաստանի Հանրապետության տարածքում վերգետնյա թվային հեռուստահեռարձակման համակարգի ներդրման ծրագրի իրականացման նպատակով, <<Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց>> փակ բաժնետիրական ընկերությանը ուղղակի վաճառքի ձևով օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Նշված 10.5քմ հողամասի վաճառքի գինը սահմանել հողամասի կադաստրային արժեքի չափով, այն է՝ 13041 /տասներեք հազար քառասունմեկ/ Հայաստանի Հանրապետության դրամ:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: