Համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովի կողմից կատարված ուսումնասիրությունից պարզվել է, որ
· Դիլիջան համայնքի Շահումյան փողոցին հարակից տարածքում, համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերի 11-003-0675-0003 և 11-003-0675-0005 ծածկագրերով հողում քաղ. Արմիդա Վոլոդյայի Մանվելյանի կողմից կառուցված է ինքնակամ շինություն, որը բաղկացած է 63.9քմ ընդհանուր արտաքին մակերեսով բնակելի տնից և 18.64քմ արտաքին մակերեսով ավտոտնակից:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ կետի 1-ին մասի 3.2-րդ կետի պահանջներով`համայնքի ավագանին որոշում է.
Դիլիջանի համայնքապետարանի գույքացանկում համապատասխան հետևյալ արժեքով ընդգրկել.
· Դիլիջան համայնքի Շահումյան փողոցին հարակից տարածքում, համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի հողերի 11-003-0675-0003 և 11-003-0675-0005 ծածկագրերով հողում կառուցված ինքնակամ շինություն, մասնավորապես բնակելի տուն մակերեսը 63.9քմ - 349210 դրամ և ավտոտնակ մակերեսը 18.64քմ- 24232 դրամ: