Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Մարտիրոս Մինասյանը՝ Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 46 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան 1623.0քմ տնամերձ հողամասին կից գտնվող / Սայաթ-Նովայի փողոցի թիվ 46/2 հասցեի/ 1150.9քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 1150.9քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 46/2 հասցեի 1150.9քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 1429418 /մեկ միլիոն չորս հարյուր քսանինը հազար չորս հարյուր տասնութ/ դրամ արժեքով օտարել քաղ. Մարտիրոս Մինասյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Սայաթ-Նովայի փողոցի թիվ 46/2 հասցեի 1150.9քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 1429418 /մեկ միլիոն չորս հարյուր քսանինը հազար չորս հարյուր տասնութ/ դրամ արժեքով, քաղ. Մարտիրոս Մինասյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: