Դիլիջան համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Գևորգ Հայկազի Ամիրխանյանը՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 10-րդ նրբ. թիվ 1 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան սպասարկման 2424.3 քմ հողամասին կից գտնվող /Մ. Գոշի փողոց 10-րդ նրբ. թիվ 2/8 հասցեի/ 924.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 924.0 քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասնհինգերորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 10-րդ նրբ. թիվ 2/8 հասցեի 924.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 133056 /հարյուր երեսուներեք հազար հիսունվեց/ ՀՀ դրամ արժեքով օտարել քաղ. Գևորգ Հայկազի Ամիրխանյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի Գոշ գյուղի Մ. Գոշի փողոց 10-րդ նրբ. թիվ 2/8 հասցեի 924.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 133056 /հարյուր երեսուներեք հազար հիսունվեց/ ՀՀ դրամ արժեքով քաղ. Գևորգ Հայկազի Ամիրխանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: