Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Ինգա Մանվելի Աղաջանյանը՝ Դիլիջանի Հովսեփյան փողոցի թիվ 69 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան 400.0քմ տնամերձ հողամասին կից գտնվող /Հովսեփյան փողոց թիվ 69/1 հասցեի/ 190.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 190.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջանի Հովսեփյան փողոց թիվ 69/1 հասցեի/ 190.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 235 980 /երկու հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր ութսուն/ դրամ արժեքով օտարել քաղ. Ինգա Աղաջանյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետի պահանջներով`համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Դիլիջանի Հովսեփյան փողոցի թիվ 69/1 հասցեի 190.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 235980 /երկու հարյուր երեսունհինգ հազար ինը հարյուր ութսուն/ դրամ արժեքով, քաղ. Ինգա Աղաջանյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: