Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել <<Փոքր Դիլի>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը՝ ի դեմս լիազոր անձ Ռուսլան Աբրահամյանի, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 4 հասցեի, ընկերության սեփականությունը հանդիսացող արտադրամասի սպասարկման 1100.0քմ հողամասին կից գտնվող /Թբիլիսյան խճուղի թիվ 4/4 հասցեի/ 1000.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 1000.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, ընդգրկված է արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կազմում, որպես արդյունաբերական օբյեկտների հող, գտնվում է հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղու թիվ 4/4 հասցեի 1000.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 1242000 /մեկ միլիոն երկու հարյուր քառասուներկու հազար/ դրամ արժեքով օտարել <<Փոքր Դիլի>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղի թիվ 4/4 հասցեի 1000.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 1242000 /մեկ միլիոն երկու հարյուր քառասուներկու հազար/ դրամ արժեքով, <<Փոքր Դիլի>> սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: