Դիլիջանի համայնքի ղեկավարին է դիմել քաղ. Ալիտա Զավենի Սահակյանը՝ Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի 5-րդ նրբ. թիվ 7/1 հասցեի, իրեն սեփականության իրավունքով պատկանող բնակելի տան 125.0քմ տնամերձ հողամասին կից գտնվող / Օրջոնիկիձեի փողոցի 5-րդ նրբ. թիվ 7/4 հասցեի/ 125.0քմ մակերեսով հողամասը ընդլայնման կարգով իրեն օտարելու խնդրանքով:
Դիլիջանի համայնքապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման հարցերի հանձնաժողովը նշում է, որ նշված 125.0քմ հողամասը չի համարվում Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60 հոդվածով առաջադրված հողամաս, չի գտնվում ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները, գտնվում է Բնակավայրերի հողերի տարածագնահատման տասներորդ գոտում:
Դիլիջանի համայնքի ղեկավարն առաջարկություն է ներկայացրել համայնքի ավագանուն, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի 5-րդ նրբ. թիվ 7/4 հասցեի 125.0քմ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, ընդլայնման կարգով, 155250 /հարյուր հիսունհինգ հազար երկու հարյուր հիսուն/ դրամ արժեքով օտարել քաղ. Ալիտա Սահակյանին:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.
1. Տալ համաձայնություն Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Օրջոնիկիձեի փողոցի 5-րդ նրբ. թիվ 7/4 հասցեի 125.0քմ հողամասն, ընդլայնման կարգով, ուղղակի վաճառքի ձևով, 155250 /հարյուր հիսունհինգ հազար երկու հարյուր հիսուն/ դրամ արժեքով, քաղ. Ալիտա Զավենի Սահակյանին օտարելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը: