Դիլիջանի համայնքապետարանի սեփականություն հանդիսացող աղբատար մեքենաների երկարատև շահագործումից որոշ մասեր շարքից դուրս են եկել և անսարքության հետևանքով աշխատանքների իրականացումը մեքենայով դարձել է վտանգավոր: Անհրաժեշտություն է առաջացել կատարել նշված մեքենաների կապիտալ վերանորոգման աշխատանքներ:
Հաշվի առնելով վերոգրյալը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով`համայնքի ավագանին որոշում է .
Տալ համաձայնություն համայնքի ղեկավարի առաջարկությանը և «Դիլիջանի համայնքապետարանի սեփականություն հանդիսացող աղբատար մեքենաների կապիտալ վերանորոգում» աշխատանքների գնման նպատակով Դիլիջան համայնքի 2016թ. բյուջեի ֆոնդային մասից «Աղբահանություն» /բաժին 05 , խումբ 01, դաս 01, հոդված 5129/ հատկացնել 1000000 դրամ: