|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 ապրիլի 2019 թվականի N 52 |
ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՓՈՂՈՑԻ ԹԻՎ 83 ՀԱՍՑԵԻ 29.0ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՄՐՑՈՒՅԹԻ ՄԻՋՈՑՈՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ, ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ՎՃԱՐԻ ՄԵԿՆԱՐԿԱՅԻՆ ԳԻՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Դիլիջան համայնքի ղեկավարը համայնքի ավագանու քննարկմանն է ներկայացրել Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերից Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 83 հասցեի 29.0քմ մակերեսով 11-003-0075-0114 ծածկագրով հողամասը մինչև 2030թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով, 23200 դրամ մեկնարկային գնով, հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով մրցույթի միջոցով կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին հարցը: Հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի ընդհանուր օգտագործման հողերից Դիլիջան քաղաքի Մոլդովական փողոցի թիվ 83 հասցեի 29.0քմ մակերեսով 11-003-0075-0114 ծածկագրով հողամասը մինչև 2030թ. դեկտեմբերի 31-ը ժամկետով, 23200 դրամ մեկնարկային գնով, հասարակական նշանակության օբյեկտի կառուցման նպատակով մրցույթի միջոցով կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին համայնքի ղեկավարի առաջարկությանը: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |
Կողմ -8 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ ՀԱԽՎԵՐԴՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏՈՒՄՅԱՆ ՍԱՀԱԿ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՈՒԿՈՒՉՅԱՆ ՎԱՐԴԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(934.65 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|