|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Դիլիջան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Դիլիջան, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 հունվարի 2021 թվականի N 11 |
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի ԹԻՎ 165-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
Դիլիջան համայնքի ավագանու 2020թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 165-Ն որոշմամբ հաստատված համայնքի 2021 թվականի բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները. Դիլիջան համայնքին ՀՀ Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 2112-Նորոշմամբ ՝ բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Կապիտալ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով հատկացվել է 56298700 ՀՀ դրամ։ Նշված գումարից 2020թ․ վճարվել է 48924741 դրամ, իսկ մնացած 7373959 ՀՀ դրամ գումարի վճարումը տեղափոխվել է 2021թ․, ուստի Դիլիջան համայնքի 2021թ․ բյուջեի «Պետական բյուջեից կապիտալ ծախսերի ֆինանսավորման սուբվենցիա» եկամուտ սահմանել 7373959 ՀՀ դրամ: «09-01-01-Նախադպրոցական կրթություն» գործառնական դասակարգմամբ ծախսերի կատարման նախահաշվում «5113--Շենքերի և շինությունների կապիտալ վերանորոգում» ծախսային հոդվածին ավելացնել 7373959 ՀՀ դրամ: |
Կողմ -9 ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍՈՒՐԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԳԱՌՆԻԿ ԴԱՎԹՅԱՆ ՍԱՄՎԵԼ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԳԱՄ ԹԱՄՐԱԶՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՄՆԱՑԱԿԱՆՅԱՆ ՎԱՐԴԱՆ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՍՏԵՓԱՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|