Երկայնակի Տպել
Լայնակի

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
գիծ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան համայնք
ՀՀ, Տավուշի մարզ, ք.Դիլիջան, Մյասնիկյան 55, (060)700131, dilijan1@dilijan.am, dilijan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ
02 հոկտեմբերի 2023 թվականի N 831

ԴԻԼԻՋԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԴԻԼԻՋԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԱՄՈՅԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 109/2 ՀԱՍՑԵԻ ԱՎՏՈՏՆԱԿԸ ԵՎ ՎԵՐՋԻՆԻՍ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ 40.0ՔՄ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ  

Դիլիջան համայնքի ղեկավարի 2023թ. հունիսի 23-ի թիվ 520-Ա որոշմամբ, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 109/2  հասցեի 40.0քմ հողամասում, քաղ. Արծրուն Վլադիկի Հայրապետյանի կողմից ինքնակամ կառուցված կիսակառույց շինության, մասնավորապես՝ 40.0քմ արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ ճանաչվել է համայնքի սեփականության իրավունքը և օրինականացվել է /սեփականության իրավունքի վկայական թիվ՝ 30062023-11-0012/:
Գրավոր առաջարկություն է ներկայացվել քաղ. Արծրուն Հայրապետյանին` վերոհիշյալ ինքնակամ շինությունը ձեռք բերելու նպատակով: Վերջինս տվել է իր համաձայնությունը: 
Համայնքի ավագանին 2023թ. սեպտեմբերի 13-ի թիվ 426-Ա որոշմամբ համաձայնություն է տվել նշված շինությունը և վերջինիս սպասարկման հողամասը քաղ. Արծրուն Վլադիկի Հայրապետյանին օտարելու վերաբերյալ համայնքի ղեկավարի առաջարկությանը:
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ. մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշման IV բաժնի դրույթները`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1.Դիլիջան համայնքի սեփականությունը հանդիսացող, Դիլիջան համայնքի Դիլիջան քաղաքի Կամոյի փողոց թիվ 109/2 հասցեում ինքնակամ կառուցված շինությունը, մասնավորապես՝ 40.0քմ ընդհանուր արտաքին մակերեսով ավտոտնակը և վերջինիս սպասարկման 40.0քմ հողամասը, համապատասխանաբար, 92640 դրամ և 273372 դրամ արժեքներով օտարել քաղ. Արծրուն Վլադիկի Հայրապետյանին:
2․Քաղ. Արծրուն Վլադիկի Հայրապետյանին տրամադրել կիսակառույց շինությունը ավարտին հասցնելու նախագծման թույլտվություն /ճարտարապետահատակագծային առաջադրանք/:
3.Կնքել հողի և շինության առուվաճառքի պայմանագիր, որը ենթակա է նոտարական վավերացման, իսկ պայմանագրից բխող իրավունքները՝ պետական գրանցման:
4.Պարտավորեցնել քաղ. Արծրուն Հայրապետյանին.
1)Դիլիջանի համայնքապետարանի 900405051450 հաշվարկային հաշվին մուծել 273372 /երկու հարյուր յոթանասուներեք հազար երեք հարյուր յոթանասուներկու/ դրամ, 900405051690 հաշվարկային հաշվին` 92640 /իննսուներկու հազար վեց հարյուր քառասուն/ դրամ, վերջիններիս մուծման անդորրագրերը սույն որոշման անբաժանելի մասն են:
2)Դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի սպասարկման գրասենյակ` նշված հողամասի և շինության նկատմամբ սեփականության իրավունքը պետականորեն գրանցելու նպատակով:
3)<<Տեղական տուրքերի և վճարների մասին>> օրենքի և համայնքի ավագանու 2022թ. դեկտեմբերի 01-ի թիվ 234-Ն որոշման համաձայն կատարել համապատասխան վճարումները:
5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                             Դ. ՍԱՐԳՍՅԱՆ

 

2023թ. հոկտեմբերի  02
  ք. Դիլիջան

QR կոդի միջոցով կարող եք ստուգել որոշման վավերականությունը
համայնքապետարանի կառավարման տեղեկատվական համակարգում